Բազմաբնակարան շենքերի կառավարման թվային հարթակ
HomePad-ը միավորում է բնակիչներին, համատիրություններին և կառավարման ընկերություններին՝ հեշտացնելու վճարումները, դիմումների կառավարումը, հաղորդակցությունը և շենքի կառավարումը:
Ինչ խնդիր է լուծում HomePad-ը
Դիմումների կառավարում
Ստեղծեք դիմումներ, հարցումներ կամ բողոքներ, կցեք լուսանկարներ և հետևեք դրանց կարգավիճակին ու ադմինիստրացիայի պատասխաններին իրական ժամանակում։
Առցանց վճարումներ
Տեսեք ձեր համատիրության (HOA) ընթացիկ պարտքը և կատարեք արագ վճարումներ անմիջապես հավելվածից։
Շենքի հայտարարություններ
Միշտ տեղեկացված եղեք շենքի անցուդարձի, պլանային տեխնիկական աշխատանքների կամ անջատումների վերաբերյալ կարևոր նորություններին։
Արտակարգ իրավիճակներ
Հատուկ առանձնացված բաժին՝ հրատապ խնդիրների դեպքում արագ գործողությունների և վթարային իրավիճակներին արձագանքելու համար։
Վճարումների պատմություն
Հավելվածում պահպանվում է համատիրության վճարների ամբողջական ցանկը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի տեսնել նախկինում կատարված վճարումները։
Կառավարման վահանակ
Բացեք շենքի մուտքի դռները անմիջապես մոբայլ հավելվածից՝ առանց հավելյալ բանալիների կամ չիպերի անհրաժեշտության:
Կառավարման վահանակ
Մեր հզոր և ինտուիտիվ վահանակը նախատեսված է կառավարման կարիքների գործընթացը հեշտացնելու համար:
Բնակիչների կառավարում
Դիմումների կառավարում
Վճարումների հետևում
Ֆինանսական հաշվետվություններ
Մուտքերի կառավարման վահանակ

HomePad-ի առավելությունները
Թափանցիկություն
Վճարումների, կատարված աշխատանքների և հաշվետվությունների հստակ պատկեր՝ բնակիչների և կառավարիչների համար:
Արդյունավետություն
Կառավարիչը մեկ վահանակից կազմակերպում է ամենօրյա աշխատանքը, վերահսկում առաջադրանքները և խնայում ժամանակ։
Հարմարավետություն
Բնակիչների համար բոլոր հիմնական գործողությունները՝ դիմումներ, վճարումներ, հայտարարություններ և շենքի վերաբերյալ տեղեկություններ, հասանելի են մեկ հավելվածում:

Մեր մասին
HomePad-ը ստեղծվել է Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարումը թվայնացնելու, պարզեցնելու և ավելի թափանցիկ դարձնելու նպատակով։
Մեր նպատակն է օգնել համատիրություններին և կառավարող ընկերություններին արագացնել աշխատանքային գործընթացները, բարելավել բնակիչների հետ կապը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։
Ընտրեք ձեր շենքին համապատասխան փաթեթը
Մինչև 60 բնակարան
49,900֏/ամիս
61 - 120 բնակարան
79,900֏/ամիս
121 - 150 բնակարան
119,900֏/ամիս
150+ բնակարան
Անհատական
Պատրա՞ստ եք թվայնացնել Ձեր շենքի կառավարումը
Ուղարկեք հայտն առցանց, և մեր թիմը կկապվի Ձեզ հետ կարճ ժամկետներում։

